Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել են մոր և որդու դիերը. ըստ նախնական տեղեկությունների՝ մահվան պատճառը ցրտահարությունն է եղել

Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել են մոր և որդու դիերը. ըստ նախնական տեղեկությունների՝  մահվան պատճառը ցրտահարությունն է եղել
Հասարակություն
22:30, 10 январь 2022
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հունվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 61 խումբը կանչով մեկնել է Արտաշիսյան փողոցի 45/21 շենք, որտեղ բնակարաններից մեկում հայտնաբերել են 2 դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված բնակարանում հայտնաբերել են 72-ամյա Աիդա Բ-ի և 47-ամյա Արթուր Գ-ի դիերը։ 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները մայր ու որդի էին և ըստ նախնական տեղեկությունների՝ նրանց մահվան պատճառը ցրտահարությունն է եղել։