Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առողջապահության նախարարությունը հրապարակել է Հայաստանում պատվաստված քաղաքացիների թիվը

Առողջապահության նախարարությունը հրապարակել է Հայաստանում պատվաստված քաղաքացիների թիվը
Հասարակություն
10:38, 17 январь 2022
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հունվարի 16-ի դրությամբ, կորոնավիրուսային հիվանդության դեմ ընդհանուր առմամբ պատվաստվել է 1 միլիոն 761 հազար 529 քաղաքացի, որից 973 հազար 944 հոգին ստացել է միայն առաջին դեղաչափը, իսկ 784 հազար 849-ը ՝ բոլոր դեղաչափերը:

Իսկ բուստեր կամ խթանիչ դեղաչափը ընդունել է 2736 մարդ: