Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Օմիկրոն» շտամին և սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշանները նույնանման են. ԱՆ-ն հորդորում է ախտանշանների դեպքում դիմել պոլիկլինիկա

«Օմիկրոն» շտամին և սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշանները նույնանման են. ԱՆ-ն հորդորում է ախտանշանների դեպքում դիմել պոլիկլինիկա
Հասարակություն
11:29, 19 январь 2022
Համաձայն հետազոտությունների արդյունքների՝ «Օմիկրոն» տարբերակը միտում ունի առաջացնելու հիվանդության ավելի թեթև ախտանշաններ, քան կորոնավիրուսային հիվանդության մյուս տարբերակները: Այն ավելի շատ ախտահարում է վերին շնչուղիները՝ քիթը, կոկորդը, և առավել հազվադեպ է առաջացնում թոքերի ախտահարում։
 
Հիմնական ախտանշաններն են`
  • կոկորդի ցավ,
  • քթից արտահոսք,
  • չոր հազ, 
  • գոտկատեղի ցավ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այժմ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնում, և արձանագրվում է հիվանդացության բարձր ակտիվություն, ինչպես նաև այն, որ «Օմիկրոն» տարբերակին և սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշանները նույնանման են, ԱՆ-ն հորդորում է նշված ախտանշանների ի հայտ գալու դեպքում դիմել առողջության առաջնային պահպանման օղակ՝ պոլիկլինիկա՝ հիվանդությունը վաղ փուլում հայտնաբերելու և հիվանդության բարդություններից խուսափելու նպատակով։
 
Մասնագետները նշում են, որ «Օմիկրոնից» պաշտպանության դեպքում բավականին լավ է աշխատում COVID-19-ի դեմ պատվաստանյութի բուստեր դեղաչափը: Ուստի առողջապահության նախարարությունը կոչ է անում օր առաջ պատվաստվել և կանխել հիվանդության բարդությունները: