Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայ Կաթողիկե պատրիարք Կաթողիկոսը և Ֆրանցիսկոս Պապը պատարագել են միասին

Հայ Կաթողիկե պատրիարք Կաթողիկոսը և Ֆրանցիսկոս Պապը պատարագել են միասին
Հասարակություն
21:28, 03 февраль 2022
Տյառնընդառաջի տոնին ընդառաջ Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված Պատարագի ժամանակ Հռոմի  Ֆրանցիսկոս պապը և Հայ կաթողիկե համայնքի հոգևոր առաջնորդ Ռաֆայել Պետրոս 21-րդ Կաթողիկոս Պատրիարքը հաստատել են Եկեղեցական ամբողջական Հաղորդությունը։ Հռոմի սրբազան քահանայապետը 2021 թ. սեպտեմբերի 23-ի կոնդակով հաստատել է Հռոմի Եկեղեցու և Հայ Կաթողիկե նորընտրյալ Կաթողիկոս Պատրիարքի և նրա Նվիրապետության ու ժողովրդի միջև Սուրբ Հաղորդությունը:

Եկեղեցական ավանդության համաձայն՝ նորընտիր Կաթողիկոս Պատրիարքն իր ընտրության օրը Քահանայապետին ներկայացրել է հավատացյալներին Հաղորդություն շնորհելու խնդրանք: