Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Հարության տոնի ուղերձում անդրադարձել է ԼՂ պատերազմում գերի ընկածներին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Հարության տոնի ուղերձում անդրադարձել է ԼՂ պատերազմում գերի ընկածներին
Աշխարհ
16:44, 04 апрель 2021
Հռոմի պապը Ֆրանցիսկոսը Սուրբ Հարության տոնի առթիվ հանդես է եկել ամենամյա «Քաղաքին և աշխարհին» (Urbi et orbi) ուղերձով, որի ընթացքում անդրադարձ է կատարել հակամարտությունների կարգավորմանը, տարածաշրջանային լարված իրավիճակներին, սպառազինությունների մրցավազքին ու համավարակի դեմ պայքարին, խոցելի խմբերին, սոցիալական պաշտպանությանն ու երիտասարդությանը։

Իր ուղերձում Հռոմի Պապը խոսել է նաև գերևարվածների հարցի մասին՝ ընդգծելով. «Թող որ նա (Աստված) թույլ տա պատերազմի գերևարվածներին, հատկապես, արևելյան Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում, որպեսզի նրանք ապահով վերադառնան իրենց ընտանիքներ, ու թող նա ոգեշնչի համաշխարհային առաջնորդներին սանձելու նոր զենքերի մրցավազքը»։