Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Իրաքում այցելել է հայկական ու ասորական եկեղեցիներ

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Իրաքում այցելել է հայկական ու ասորական եկեղեցիներ
Միջազգային
15:29, 09 март 2021
Հռոմի Ֆրանցիսկոս Պապն Իրաք այցի շրջանակում, նախքան Մոսուլ քաղաքից հեռանալը, այցելել է երկրում գտնվող սիրիական ու հայկական եկեղեցիներ: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Վատիկանի թղթակից Ինես Սան Մարտինը,տեղեկացնում է 1lurer.am-ը։

«Նախքան Մոսուլից հեռանալը, Հռոմի Ֆրանցիսկոս Պապը մասնավոր այց է ունեցել ավերված ասորական ուղղափառ և հայկական եկեղեցիներ»,- գրել է Ինես Սան Մարտինը: