Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զորամասը լքած նորակոչիկի եղբայրը 8 անգամ զորամաս է փոխել

Զորամասը լքած նորակոչիկի եղբայրը 8 անգամ զորամաս է փոխել
Հասարակություն
12:21, 04 февраль 2022
Արդեն 3-րդ օրն է՝ Կապանի զորամասն ինքնակամ լքած, նորակոչիկ Վլե Ֆերոյանի բարեկամները Պաշտպանության նախարարության դիմաց են:  Հարազատները վստահեցնում են՝ հրամանատարների վատ վերաբերմունքի պատճառով է ժամկետային զինծառայողը լքել զորամասը:

Ուսումնական ստորաբաժանման հրամանատար, կապիտան Արմեն Ավագյանի խոսքով՝ արդեն 10 տարուց ավելի Հայաստանի բոլոր զորամասերում զինվորներն ազատված են զուգարան մաքրելու պարտադրանքից: Ծեծի կամ բռնության տարբերակի մասին խոսելն էլ ավելորդ է համարում, կարճ ասում է՝ բացառվում է, ներկայացնում աղմուկ հանած պատմության իր տարբերակը:  Զորամասում մաքրությունն ապահովելու և իրենց պարտականությունների սահմանում հավասար բաշխելու մասին ծառայակիցներն են պատմում:

Մի քանի օր նորակոչիկի գտնվելու վայրն անհայտ էր, հարազատները հավաստիացնում էին՝ զորամասը լքելուց հետո Վլեն իրենց չի զանգահարել, գտնվելու վայրի մասին էլ տեղյակ չեն:  Զինծառայող Ֆերոյանի հարազատներն ավելի ուշ հայտնեցին, որ Վլեն այս ընթացքում զանգահարել է իրենց, պատրաստ է ներկայանալ իրավապահ մարմիններին, ուղղակի մի փոքր վախեցած է:

armenianews.net-ի տեղեկություններով Վլե Ֆերոյանի եղբայրն էլ է խնդիրներ ունեցել ծառայության ժամանակ, նա 8 անգամ զորամաս է փոխել։