Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարդենիսում զորամասի ժամկետային զինծառայողը ինքնակամ թողել է ստորաբաժանման պահպանության տարածքը. ՌՈ

Վարդենիսում զորամասի ժամկետային զինծառայողը ինքնակամ թողել է ստորաբաժանման պահպանության տարածքը. ՌՈ
Հայաստան
15:35, 22 май 2021
Ս.թ. մայիսի 18-ին, ժամը 22:10-ին, ՊՆ N զորամասից ՌՈ Վարդենիսի բաժին հեռախոսագիր է ստացվել առ այն, որ նույն օրը, ժամը 17:00-ի սահմաններում, նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ն. Մկրտչյանն ինքնակամ թողել է ստորաբաժանման պահպանության տարածքը և ընդգրկված է զորամասն ինքնակամ թողած զինծառայողների ցուցակներում. տեղեկացնում են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից:
 
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ՌՈ Վարդենիսի բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Հավելենք, որ զորամասն ինքնակամ թողնելը համարվում է քրեական հանցակազմ պարունակող արարք, իսկ նման դեպքերում մամուլի հաղորդագրություն չի տարածվում՝ նախաքննության ընթացքին և զինծառայողին հայտնաբերելու օպերատիվ միջոցառումներին չխանգարելու նպատակով։