Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արթուր Գրիգորյանը մեծ ավանդ է ներդրել Արցախում մշակութային կյանքի աշխուժացման մեջ․ Արտակ Բեգլարյան

Արթուր Գրիգորյանը մեծ ավանդ է ներդրել Արցախում մշակութային կյանքի աշխուժացման մեջ․ Արտակ Բեգլարյան
Հասարակություն
11:19, 05 февраль 2022
Արցախում խորը վշտով տեղեկացանք ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մահվան մասին: Այս մասին գրառում է կատարել ԱՀ ՊԵտնախարար Արտակ Բեգլարյանը։
 
 
«Արթուր Գրիգորյանը մեծ ավանդ է ներդրել ժամանակակից հայ երաժշտարվեստի զարգացման գործում, իր մասնագիտական ու մարդկային որակներով մեծապես նպաստել Արցախում մշակութային կյանքի աշխուժացմանը:
 
Հատկապես տեղին է արժանին մատուցել «Արցախի Ձայներ» երաժշտական նախագծում իր դերակատարության համար, ինչի արդյունքում բազմաթիվ տաղանդավոր երեխաներ ու երիտասարդներ կարողացան իրենց ունակություններն արժանվույնս ներկայացնել նաև Հայրենիքից դուրս:
 
Արցախի իշխանությունների անունից խորին ցավակցություններ եմ հայտնում Արթուր Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և երկրպագուներին: Նրա ստեղծագործ ոգին ու թողած մեծ ավանդը մշտապես ուղեկցելու են մեզ»,-գրել է նա: