Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 45 նոր դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 45 նոր դեպք է գրանցվել
Հասարակություն
11:52, 07 февраль 2022
Փետրվարի 7-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Արցախում իրականացվել է 142 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 45 նոր դեպք է գրանցվել:

Մահացել է 1 մարդ: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 31 մարդ:

Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 3086 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 506 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով  մահվան 18 դեպք է արձանագրվել:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:

«Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի COVID-19-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով ձեր և ձեր հարազատների առողջությունը:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ աշխատանքային օրերին ժամը 9:00-16։00-ը, շաբաթ օրը՝ ժամը 10:00-14:00-ը, «Արևիկ» բուժմիավորումում, «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում»,- հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից: