Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այն քաղաքացիները, որոնք սպասում էին «ՊՖայզեր» պատվաստանյութի ժամանելուն, երկուշաբթի օրվանից կարող են մոտենալ և պատվաստվել․ Անահիտ Ավանեսյան

Այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ «ՊՖայզեր» տեսակի պատվաստանյութի մաքսազերծման աշխատանքները երեկ ավարտվել են և այսօր, վաղը հանրապետության տարածքով դրանք կբաշխվեն և բոլոր պոլիկլինիկաներում ու շարժական կետերում հասանելի կլինեն։

«Որևէ տարբերություն «ՊՖայզերի» և մյուս պատվաստանյութերի օգտագործման շրջանակի շահառուների մասով  չկա և բոլորը, ովքեր որ կցանկանան, կարող են դիմել և ստանալ։ Նշեմ, որ այն քաղաքացիները, ովքեր որ պատվաստվել են և առնվազն երեք ամիս անցել է ամբողջական պատվաստումից, մենք հորդորում ենք անել խթանիչ դեղաչափը և այն քաղաքացիները, որոնք սպասում էին այս պատվաստանյութի ժամանելուն, երկուշաբթի օրվանից կարող են մոտենալ և պատվաստվել «ՊՖայզերով»»,-ասաց նախարարը։

Նա նշեց, որ «ՊՖայզերի» առանձնահատկությունը նրանում է, որ այն ամբողջական ամերիկյան «էՖԴԻԷՅ»- կողմից գրանցվել է նաև մինչև 18 տարեկան երեխաների համար, և սա նշանակում է, որ 12-ից բարձր տարիքի երեխաները ևս կարող են պատվաստվել։

Մանրամասները՝ տեսանյութում