Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խարկովում ծանր վիրավորում ստացած հայ ընտանիքի անդամները վիրահատվել են

Խարկովում ծանր վիրավորում ստացած հայ ընտանիքի անդամները վիրահատվել են
Հասարակություն
13:06, 05 март 2022
Խարկովում վիրավորում է ստացել հայկական ընտանիք: Տուժել են երկու երեխաներն ու նրանց ծնողները: Հարվածը եղել անմիջապես շենքին՝ առաջին հարկին՝ նրանց բնակարանի խոհանոցին: Ընտանիքի բոլոր անդամներն էլ ծանր վիրավորում են ստացել:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնեցին, որ նման տեղեկատվություն են ստացել Խարկովի հայ համայնքի ներկայացուցիչներից:

«Տեղյակ ենք նաեւ, որ նրանք վիրահատվել են: Բժիշկները առողջական վիճակները գնահատում են կայուն»,- հայտնեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից: