Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երեկ Արցախում վիրավորված ժամկետային զինծառայողը վիրավորում է ստացել որովայնի հատվածում, վիրահատվել է, գտնվում է վերակենդանացման բաժնում

Երեկ Արցախում վիրավորված ժամկետային զինծառայողը վիրավորում է ստացել որովայնի հատվածում, վիրահատվել է, գտնվում է վերակենդանացման բաժնում
Հասարակություն
16:15, 16 февраль 2022
Երեկ՝ փետրվարի 15-ին, Ադրբեջանի զինծառայողների կրակոցից Արցախում վիրավորված ԱՀ պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Խաչատուր Խաչատրյանը վերակենդանացման բաժանմունքում է։ Այս մասին Civic.am-ին հայտնեցին Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալից։ 

Ըստ հոսպիտալի տրամադրած տեղեկատվության՝ ժամկետային զինծառայողը վիրավորում է ստացել որովայնի հատվածում, վիրահատվել է, և ներկա դրությամբ վիճակը գնահատվում է կայուն ծանր։ 

Հիշեցնենք, որ երեկ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում հակառակորդի զինծառայողները փետրվարի 15-ին, ժամը 16:15-ի սահմաններում, խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենի գնդակից վիրավորվել է ԱՀ Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Խաչատուր Գագիկի Խաչատրյանը: «Միջադեպի առնչությամբ  անմիջապես համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,- գրված էր հաղորդագրության մեջ: