Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հակառակորդի գնդակից Արցախում զինծառայող է վիրավորվել. նրա վիճակը կայուն ծանր է

Հակառակորդի գնդակից Արցախում զինծառայող է վիրավորվել. նրա վիճակը կայուն ծանր է
Հասարակություն
20:33, 15 февраль 2022
Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում հակառակորդի զինծառայողները փետրվարի 15-ի ժամը 16:15-ի սահմաններում խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենի գնդակից վիրավորվել է ԱՀ Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Խաչատուր Գագիկի Խաչատրյանը:

Ինչպես  տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն ծանր:
«Միջադեպի առնչությամբ  անմիջապես համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գոտու տվյալ հատվածում կայուն է: