Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում բնակվելու հայտ է ներկայացրել շուրջ 100 ուկրաինահայ

Հայաստանում բնակվելու հայտ է ներկայացրել շուրջ 100 ուկրաինահայ
Հասարակություն
14:42, 09 март 2022
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը շուրջ 100 հայտ է ստացել ուկրաինահայերից, որոնք Հայաստան տեղափոխվելու ցանկություն են հայտնել:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից՝ հավելելով, որ  տեղեկություն չունեն՝  ուկրաինահայերը մշտակա՞ն, թե՞ ժամանակավոր բնակության համար են դիմել:

«Այդ 100 հայտը ստացել ենք այն ուկրաինահայերի կողմից, ովքեր դուրս են եկել երկրորդ երկրի տարածք՝ դեպի Եվրոպական միության երկրներ և Մոլդովա: Այդ երկրների հայ համայնքները նրանց որոշակի օժանդակություն են ցուցաբերել, սակայն ռեսուրսները սահմանափակ են»,-տեղեկացրին գրասենյակից: