Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հունվար-փետրվար ամիսներին շուրջ 1400 ավանդատու ընդգրկվել է ավանդի փոխհատուցման վճարման ցուցակում

Հունվար-փետրվար ամիսներին շուրջ 1400 ավանդատու ընդգրկվել է ավանդի փոխհատուցման վճարման ցուցակում
Հասարակություն
19:10, 14 март 2022
Հայաստանում 2022 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում շուրջ 1400 ավանդատու ընդգրկվել է ավանդի փոխհատուցման վճարման ցուցակում․ այդ նպատակով վճարվել է շուրջ 249 միլիոն դրամ. այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Այս տարի ավանդների փոխհատուցման ծրագրից օգտվում են նաև մինչև 1939 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիները։ Ավանդների դիմաց փոխհատուցման իրավունք ունեցող քաղաքացիները հնարավորություն ունեն գումարը ստանալ ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով:

Ավանդատուն հաշվառման նպատակով կարող է անձամբ (օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով) դիմել Միասնական սոցիալական ծառայության իր հաշվառման բնակության վայրի տարածքային կենտրոն: