Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչության սպաները ստուգայցեր են իրականացրել N զորամիավորումում

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչության սպաները ստուգայցեր են իրականացրել N զորամիավորումում
Հասարակություն
22:11, 21 март 2022
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչության սպաները մարտի 16-ից 20-ը ստուգայցեր են իրականացրել N զորամիավորումում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, զորամիավորման ենթակա զորամասերում և մարտական հենակետերում ստուգվել են զենք-զինամթերքի պահպանության ու պաշտպանության, ինչպես նաև զորքերի ծառայության կազմակերպման գործընթացը։

Ստորաբաժանումների հրամանատարական կազմին ցուցաբերվել է մեթոդական օգնություն, հրահանգներ են տրվել հայտնաբերված թերությունների շտկման վերաբերյալ։