Քաղաքացիակենտրոն
լրատվություն

N զորամասի մարտական հենակետերում իրականացվել են ստուգայցեր

N զորամասի մարտական հենակետերում իրականացվել են ստուգայցեր
Հայաստան
21:27, 06 декабрь 2021

Դեկտեմբերի 6-ին N զորամասի մարտական հենակետերում իրականացվել են ստուգայցեր. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Ստուգվել են զինծառայողների պատրաստության աստիճանը, ֆիզիկական և բարոյահոգեբանական վիճակը, հենակետերում կատարված ինժեներական աշխատանքներն ու կահավորման պայմանները։ Հետագա ծառայության կազմակերպման վերաբերյալ ցուցումներ են տրվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին։