Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստուգայցեր են իրականացվել ենթակա զորամասերից մեկի մարտական դիրքերում

Ստուգայցեր են իրականացվել ենթակա զորամասերից մեկի մարտական դիրքերում
Հասարակություն
22:06, 07 июнь 2021
Հունիսի 6-ին, 4-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Հ. Ավետյանի ղեկավարությամբ, ստուգայցեր են իրականացվել ենթակա զորամասերից մեկի մարտական դիրքերում. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Աշխատանքային խումբը ստուգել է մարտական հերթապահության կազմակերպման ընթացքը, կատարված ինժեներական աշխատանքներն ու հենակետերի կահավորման պայմանները, զինծառայողների պատրաստության աստիճանը, ֆիզիկական և բարոյահոգեբանական վիճակը։

Հետագա ծառայության կազմակերպման վերաբերյալ ցուցումներ են տրվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին։