Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ-ի և Կառավարության աջակցությամբ Երևան համայնքը կշարունակի թարմացնել և համալրել ավտոբուսային պարկը

ԱԺ-ի և Կառավարության աջակցությամբ Երևան համայնքը կշարունակի թարմացնել և համալրել ավտոբուսային պարկը
Հասարակություն
10:28, 22 март 2022
ԱԺ-ի և Կառավարության աջակցությամբ Երևան համայնքը կշարունակի թարմացնել և համալրել ավտոբուսային պարկը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ՔՊ պատգամավոր Գևորգ Պապոյանը։

«Մարտի 21-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2021թ. նոյեմբերի 24-ին ստորագրված «Երեւանի ավտոբուսների ծրագիր» վարկային և դրամաշնորհային համաձայնագրերին, համաձայն որոնց, Երևանը կունենա սեղմված բնական գազով շահագործվող 100 նոր 12 մետրանոց ցածրահատակ ավտոբուսներ»: