Քաղաքացիակենտրոն
լրատվություն

44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած անձանց և նրանց ընտանիքի անդամների իրավունքների վիճակը․ Ուղիղ

44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած անձանց և նրանց ընտանիքի անդամների իրավունքների վիճակը․ Ուղիղ
Հասարակություն
10:43, 22 март 2022
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը իր բացման խոսքում նախ անդրադարձավ Արցախում տիրող ներկա իրավիճակին, ապա խոսեց անհայտ կորած անձանց ընտանիքների խնդիրների մասին և նշեց, որ դրանք համակարգային լուծում չեն ստանում։

Հատուկ ուշադրություն հրավիրեց անհայտ կորած անձանց կարգավիճակի բացակայությամբ պայմանավորված խնդիրներին՝ անորոշություն, տեղեկատվության անհասանելիություն, տարբեր ծրագրերում ներգրավվելու, աջակցություն ստանալու խնդիրներ։

«Եթե մենք խնդիրները հստակ չարձանագրենք, չենք ունենա նաև դրանք լուծելու հնարավորությունը։ Պատերազմը մեծ մարտահրավեր է եղել, բայց նաև դասեր քաղելու հնարավորություն է, ինչը չպետք է բաց թողնենք, իսկ մենք ուշանում ենք»։