Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գինեվետում հուշաքար է բացվել՝ ի հիշատակ պատերազմի զոհերի

Գինեվետում հուշաքար է բացվել՝ ի հիշատակ պատերազմի զոհերի
Հասարակություն
17:14, 24 март 2022
Արարատի մարզի Վեդի համայնքի Գինեվետ բնակավայրում կանգնեցվել է հուշարձան՝ ի հիշատակ Արցախյան բոլոր պատերազմներում համայնքից հանուն հայրենիքի զոհված քաջորդիների հիշատակին:

Հուշաքարի բացման արարողությանը մասնակցել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը, զոհված հերոսների հարազատներն ու այլոք:

«Խոնարհումս հանուն հայրենիքի ընկած մեր եղբայրների առաջ, իրենց ծնողների առաջ: Մենք մեր գործով պետք է արժանի լինենք նրանց, միասին պետք է կառուցենք հզոր հայրենիք», - իր խոսքում ասել է մարզպետ Սեդրակ Թևոնյանը: 

Քահանայի կողմից կատարվել է հուշաքարի օրհնության արարողություն, որից հետո ներկաները ծաղիկներ են խոնարհել հուշակոթողի դիմաց:

Հուշարձանը կանգնեցվել է գործարար Մանվել Ղազարյանի ընտանիքի աջակցությամբ: