Քաղաքացիակենտրոն
լրատվություն

8 հանրային լողափերից 3-ի կառավարումը հանձնվել է մի ընկերության, որն իր միջոցներով կահավորել է հանրային լողափերը․ Ռոմանոս Պետրոսյան

«Սևան ազգային պարկը մրցույթ էր հայտարարել 8 հանրային լողափերից 3-ի մասով մրցույթ էր հայտարարել դեռևս 2021թ․սկզբին։ Մրցույթի արդյունքում երկու սուբյեկտներ էին շահել՝ հանրային լողափերի կահավորման և կառավարման տենդերները, բայց անհրաժեշտ պայմանների նաև պայմանագրային պարտականությունների չկատարման հիմքով ամիսներ անց այդ երկու պայմանագրերը խզվեցին Սևան ազգային պարկի կողմից», -այսօր՝ մարտի 31-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը։

Նա նշեց, որ 8 հանրային լողափերից 3-ի կառավարումը 3 տարով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում հանձնվել է մի ընկերության, որն իր միջոցներով կահավորել է հանրային լողափերը․ «Հանրային լողափերում ամբողջը գործում է անվճար և այդ ամենը հոգում է այդ ընկերությունը»։