Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տավուշում 18-ամյա վարորդը ГАЗ 53-ով անզգուշաբար վրաերթի է ենթարկել եղբոր 4-ամյա որդուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Տավուշում 18-ամյա վարորդը ГАЗ 53-ով անզգուշաբար վրաերթի է ենթարկել եղբոր 4-ամյա որդուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է
Հասարակություն
22:05, 01 апрель 2022
Այսօր՝ ժամը 18;00-ի սահմաններում, Պառավաքար բնակավայրում նույն բնակավայրի բնակիչ, 18-ամյա Թաթուլ Չ.-ն իր վարած  ГАЗ 53 մակնիշի ավտոմեքենայով  իրենց տան բակից  առաջ ընթանալիս, անզգուշաբար վրաերթի է ենթարկել նույն բնակավայրի բնակիչ, 4-ամյա Արտյոմ Չ.-ին: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Բերդ» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկների ներկայությամբ մահացել է: 

Փաստի առթիվ Ա. Մայիլյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: 

Աղբյուրի տեղեկություններով, մահացածը վարորդի եղբոր որդին էր: