Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դուք իրավունք չունեք խեղճանալու․ Մեր ճակատագիրը ձեր ձեռքում է․ Աննա Հակոբյանը կառավարական առանձնատանը հյուրընկալել է Ապրիլյան և 44-օրյա պատերազմներում զոհվածների հարազատների․ տեսանյութ

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ապրիլի 7-ին՝  Մայրության և գեղեցկության տոնի առթիվ կառավարական առանձնատան բացօթյա հարթակում  հյուրընկալեց Ապրիլյան և 44-օրյա պատերազմներում զոհվածների հարազատների:

Սիրելի՜ մայրեր, կանայք, քույրեր, դուստրեր եւ, իհարկե, տատիկներ,

Շնորհավոր ձեր բոլորի Մայրության եւ գեղեցկության օրը։

Այսօր տոնը նշեցինք կառավարական ամառանոցի տարածքում, մեր բակում, արցախյան պատերազմներում նահատակված մեր հերոսների մայրերի, կանանց, դուստրերի, քույրերի, տատիկների հետ։

Տեսանյութի իմ խոսքը ուղղված է ոչ միայն նրանց, այլ բոլոր մայրերին, նաեւ նրանց, ում որդիները դեռ փոքր են։
Դուք իրավունք չունեք խեղճանալու: Մեր ճակատագիրը ձեր ձեռքում է։

Անհանդուրժող եղեք ամենաչնչին կեղծիքի, անարդարության, կաշառակերության, անհավասարության, խաբեության, մեքենայությունների, անիրավության, ամբարտավանության, ծուլության, չարության եւ մեր երկրի հզորացմանը խոչընդոտող բոլոր մյուս արատավոր երեւույթների նկատմամբ։

Դարձեք այդպիսին, հսկեք բոլորին՝ հանո՛ւն մեր նահատակված տղաների հիշատակի։