Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջարկվում է բուքմեյքերական հաշիվները լրացնել միայն անկանխիկ եղանակով. Գևորգ Պապոյան. տեսանյութ

«Այսօր քաղաքացիները կարող են իրենց բուքմեյքերական հաշիվները լրացնել երեք եղանակով՝ կանխիկ, անկանխիկ եղանակով և երրորդը՝  էլեկտրոնային դրամապանակներից»,- այսօր՝  ապրիլի 11-ին, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովում Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն  կատարելու մասին հարցի քննարկմանը ասաց նախագծի զեկուցող՝ հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը: 

Վերջինիս խոսքով՝ օրենքի ընդունումից 10 օր անց այլևս հնարավոր չի լինելու կանխիկ ձևով լիցքավորել բուքմեյքերական հաշիվները, իսկ 6 ամիս հետո հնարավոր չի լինելու նաև էլեկտրոնային դրամապանակներից լիցքավորել. «Այսինքն՝ օրենքի ընդունումից 6 ամիս գումարած 10 օր հետո քաղաքացիները կարող են իրենց բուքմեյքերական հաշիվները լրացնել միայն անկանխիկ եղանակով»:

Գևորգ Պապոյանն ընդգծեց, որ պետք է հասցեականությունը մեծացնել, որպեսզի կառավարության սոցիալական քաղաքականությունն արդյունավետ իրագործվի:

Մանրամասն՝ տեսանյութում: