Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հաղթանակ» զբոսայգու տարածքում կրակոցներ են հնչել. 18-ը չբոլորած երիտասարդի մեքենայում ատրճանակ ու փամփուշտներ են եղել

«Հաղթանակ» զբոսայգու տարածքում կրակոցներ են հնչել. 18-ը չբոլորած երիտասարդի մեքենայում ատրճանակ ու փամփուշտներ են եղել
Հասարակություն
12:11, 12 апрель 2022
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերլիազորը զեկուցագիր է ներկայացրել, որ ապրիլի 11-ին, ժամը 22.20-ին, Ազատության պողոտայում ծառայության ընթացքում «Հաղթանակ» զբոսայգու լճի հարակից տարածքից կրակոցի ձայն են լսել և այդ ուղղությամբ գնալով՝ նկատել են «Տոյոտա» մակնիշի մեքենա, որի վարորդը կրակոց է արձակել:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ վարորդը փորձել է մեքենայով հեռանալ, սակայն ոստիկանները մեքենան կանգնեցրել են և, ապօրինի զենք, զինամթերք պահելու և օգտագործելու կասկածանքով, վարորդին բերման են ենթարկել Քանաքեռ-Զեյթունի բաժին:

Բաժնում 18-ը չբոլորած վարորդը մեքենայի սրահից ներկայացրել է ինքնաձիգի նմանվող ատրճանակ, 2 պահեստատուփ և 35 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր: