Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արդարադատությունն ավելի մոտ կդառնա մարդկանց. ներկայացվում է էլեկտրոնային արդարադատության հարթակը. ուղիղ

Արդարադատությունն ավելի մոտ կդառնա մարդկանց. ներկայացվում է էլեկտրոնային արդարադատության հարթակը. ուղիղ
Հասարակություն
15:34, 13 апрель 2022
Այսօր՝ ապրիլի 13-ին, ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանի մասնակցությամբ ներկայացվեց «Էլեկտրոնային արդարադատության լուծումների մշակում և ներդրում Հայաստանում» ԵՄ ծրագրի շրջանակներում Էլեկտրոնային արդարադատության պորտալը:

Էլեկտրոնային արդարադատության պորտալը կօգտագործվի հանրային օգտվողների, գրանցված քաղաքացիների, դատավորների եւ փաստաբանների, ինչպես նաեւ գերատեսչությունների կողմից։

Հարթակը թույլ կտա մեկ էլեկտրոնային գրասենյակի միջոցով ներկայացնել եւ ստանալ փաստաթղթեր ու տեղեկություններ արդարադատության ոլորտի տարբեր մարմիններից՝ դատական, իրավապահ համակարգերից, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից, քրեակատարողական եւ պրոբացիայի ծառայություններից։

Պորտալը ներկայացրեց ԵՄ «Էլեկտրոնային արդարադատության լուծումների մշակում եւ կիրառում Հայաստանում» ծրագրի IT փորձագետ Լյուբոմիր Դիմովը։