Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«3+3 ձևաչափի ակտիվացման ուղղությամբ դրական քայլեր կան». Էրդողան

«3+3 ձևաչափի ակտիվացման ուղղությամբ դրական քայլեր կան». Էրդողան
Միջազգային
17:43, 29 ноябрь 2021
«3+3» հարթակն իր ակտիվացման դեպքում կդառնա տարածաշրջանում խաղաղությանը ձգտելու կարևոր ցուցիչ։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  Թուրքմենստանից վերադառնալուն պես լրագրողներին տված հարցազրույցում, հաղորդում է APA-ն՝ վկայակոչելով «Անադոլու» գործակալությանը:

«Ավելի վաղ օրակարգում ավելացրել էինք «3+3» հարթակը։ Այն կարող է ներառել Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Հայաստանը, իսկ աջակցության դեպքում՝ Վրաստանը։ Այս հարթակը կդառնա տարածաշրջանում խաղաղության ձգտման ցուցիչ։ Դրական քայլեր կան այս ուղղությամբ»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Սյուզի Սիրականյան