Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի բնակելի շենքերից մեկի կից նկուղային շինությունում հայտնաբերվել է օտարերկրացի 41-ամյա տղամարդու դի

Երևանի բնակելի շենքերից մեկի կից նկուղային շինությունում հայտնաբերվել է օտարերկրացի 41-ամյա տղամարդու դի
Հասարակություն
15:38, 22 апрель 2022
Այսօր, ապրիլի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։20-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց են մոտեցել քաղաքացիներ ու հայտնել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու փողոցի 54 շենքի բակում դի կա։ 

Shamshyan.com
-ի փոխանցմամբ, ժամանել են ոստիկանության աշխատակիցները:

Տեղում տարածքը սահմանազատել են պարեկները, որպեսզի դատական բժիշկն ու ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչը աշխատանքներ կատարեն։ 

Իրավապահները պարզել են, որ նշված շենքին կից գտնվող նկուղային շինությունում հայտնաբերվածը 41-ամյա Ալեքսեյ Շլեգաինն է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։