Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նոր Հաճնի կամրջի մոտ ՃՏՊ-ի հետևանքով կա 2 տուժած և 3 զոհ. ՀՀ ԱԻՆ-ի նախնական տվյալներ

Նոր Հաճնի կամրջի մոտ ՃՏՊ-ի հետևանքով կա 2 տուժած և 3 զոհ. ՀՀ ԱԻՆ-ի նախնական տվյալներ
Հասարակություն
22:35, 12 май 2022
Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 12-ին, ժամը 18։35-ին ահազանգ է ստացել, որ Նոր Հաճնի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Ըստ նախնական տվյալների՝ կա 2 տուժած և 3 զոհ։