Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուշի գյուղի ոլորանների մոտակայքում ավտոմեքենան բախվել է տրակտորին և գլխիվայր շրջվել

Ուշի գյուղի ոլորանների մոտակայքում ավտոմեքենան բախվել է տրակտորին և գլխիվայր շրջվել
Հասարակություն
22:48, 03 ноябрь 2021
Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 3-ին, ժամը 19։30-ին ահազանգ է ստացել, որ Ուշի գյուղի ոլորանների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ  Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Գ․) բախվել է «Belarus» մակնիշի տրակտորին, դուրս է եկել  ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել: