Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գյումրիում 26-ամյա երիտասարդ է սպանվել

Գյումրիում 26-ամյա երիտասարդ է սպանվել
Հասարակություն
18:18, 27 март 2021
Գյումրիում կրկին սպանություն է տեղի ունեցել: Այսօր ժամը 15:30-ի սահմաններում Երևանյան խճուղու շենքերից մեկում սպանվել է 1995 թվականին ծնված Գ. Դ.-ն: «Հայկական ժամանակի» հետ զրույցում ՇՄ դատախազ Գուրգեն Գրիգորյանն ասաց, սպանվածի թիկունքին առկա է ծակած-կտրած վնասվածք:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչները:

Դին հայտնաբերվել է 3-րդ և 2-րդ հարկերն իրար միացնող աստիճանավանդակի վրա: «Տղային եկել, տանից դուրս են կանչել, հրավիրել են զրուցելու: Տղան դուրս է եկել, քիչ հետ ձայներից մայրը դուրս է եկել, դին տեսել է»,- ասաց դատախազը:
Այս պահին հրապարակման ենթակա այլ տեղեկատվություն, ըստ դատախազի, չկա: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանցանք կատարած անձին հայտնաբերելու և նրա ինքնությունը պարզելու ուղությամբ: