Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի կառավարությունը կաջակցի Հակոբավանքի վերականգնմանը. նախագահ Հարությունյանն այցելել է վանական համալիր

Արցախի կառավարությունը կաջակցի Հակոբավանքի վերականգնմանը. նախագահ Հարությունյանն այցելել է վանական համալիր
Հասարակություն
15:52, 05 июнь 2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 5-ին՝ Հոգեգալստյան տոնին, այցելել է Հակոբավանքի վանական համալիր և մասնակցել Արցախի թեմի առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ մատուցված Սուրբ Պատարագին։

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից հայտնում են, որ երկրի ղեկավարը կարևորել է վանական համալիրի վերականգնման ծրագիրը, նշել, որ արդեն իսկ տրված է այդ նպատակով պետական անհրաժեշտ միջոցներ տրամադրելու հանձնարարական։