Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արայիկ Հարությունյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր-պանթեոն և ծաղիկներ խոնարհել զոհվածների շիրիմներին

Արայիկ Հարությունյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր-պանթեոն և ծաղիկներ խոնարհել զոհվածների շիրիմներին
Հասարակություն
15:16, 27 сентябрь 2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 27-ին Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում զինվորական և քաղաքական դասերի ներկայացուցիչների հետ մասնակցել է 2020թ.-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի նահատակների հիշատակին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես Աբրահամյանի ձեռամբ մատուցված հոգեհանգստյան կարգին։

Երկրի ղեկավարն այնուհետև քայլերթ է կատարել դեպի Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հուշակոթողի առջև և Զինվորական պանթեոնում ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին: