Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բջջային հավելվածները՝ համացանցային հանցագործությունների միջոց. դատախազությունը զգուշացնում է

Բջջային հավելվածները՝ համացանցային հանցագործությունների միջոց. դատախազությունը զգուշացնում է
Հասարակություն
12:11, 16 июнь 2022
Բջջային հավելվածները դարձել են համացանցային հանցագործությունների միջոց:

Այս մասին զգուշացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը՝ նշելով, որ գումար հափշտակելու համար խարդախություն կատարող անձինք մարդկանց մոլորեցնում են, երբեմն սպառնալով՝ դրամ շորթում:

Նշվում է, որ առցանց հափշտակությունների դեմ արդյունավետ պայքարի միջոցը ոչ միայն հանցանք կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելն է, այլև առաջին հերթին իրազեկված լինելը և անհատական տվյալները պաշտպանելը:

Դատախազությունը զգուշացնում է՝ նման դեպքերում անհրաժեշտ է անհապաղ դիմել իրավապահ մարմիններին: