Քաղաքացիակենտրոն
լրատվություն

​Պայթյուն՝ Աշտարակի բանկերից մեկում․ կա 5 վիրավոր, 1 զոհ

​Պայթյուն՝ Աշտարակի բանկերից մեկում․ կա 5 վիրավոր, 1 զոհ
Հասարակություն
10:51, 06 июль 2022
Հուլիսի 6-ին, ժամը 09:07-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի բանկերից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:

Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Թարմացում-09։45 – Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և հինգ տուժած: Տուժածները հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:25-ին:

Թարմացում-10։30 – Տուժածները հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ, որոնցից մեկն այնուհետև տեղափոխել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:25-ին, մարվել՝ 09:54-ին:

Նախասրահում այրվել են կենցաղային իրեր՝ 3 քմ: