Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աշտարակ-Օշական ճանապարհին այրվել է ավտոմեքենա

Աշտարակ-Օշական ճանապարհին այրվել է ավտոմեքենա
Հասարակություն
10:36, 11 октябрь 2021
Հոկտեմբերի 11-ին, ժամը 00։00-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օշական ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա. տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աշտարակ-Օշական ավտոճանապարհի 2-րդ կմ-ին այրվում է «VAZ 2106» մակնիշի ավտոմեքենա։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:18-ին, մարվել՝ 00:47-ին: Ավտոմեքենան այրվել է։

Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը: