Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրդեհ Օշական գյուղում. հայտնաբերվել է այրված դի

Հրդեհ Օշական գյուղում. հայտնաբերվել է այրված դի
Հասարակություն
10:00, 28 апрель 2021
Ապրիլի 28-ին, ժամը 07:47-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղում այրվում է տուն։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։32-ին։ Հրշեջ-փրկարարները տանը հայտնաբերել են քաղաքացու այրված դի»,- նշված է ԱԻՆ-ի հայտարարության մեջ։