Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89-ամյա տղամարդու դին՝ հոշոտված վիճակում

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89-ամյա տղամարդու դին՝ հոշոտված վիճակում
Հասարակություն
11:44, 07 июль 2022
Հուլիսի 6-ին, ժամը 16:55-ին, ԱԻՆ Լոռու մարզի «911» ծառայությունից ոստիկանության Ստեփանավանի բաժին հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգել Կուրթան գյուղի 27-ամյա մի բնակիչ և հայտնել, որ ձորաբերանին ներքև իջնող ոտնահետք է նկատել, նաև դիակի հոտ է առնում:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարկայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը Լոռու մարզի Կուրթան գյուղի հարակից ձորում հայտնաբերել է տղամարդու հոշոտված դիակ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Պարզվել է, որ հայտնաբերվածը հունիսի 23-ից ոստիկանության Ստեփանավանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող, 1933 թ. ծնված Վազգեն Դավթյանի դիակն է: