Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՃՏՊ Լանջառ գյուղում․ վարորդը հոսպիտալացվել է

ՃՏՊ Լանջառ գյուղում․ վարորդը հոսպիտալացվել է
Հասարակություն
12:28, 23 июль 2022
Հուլիսի 23-ին, ժամը 06:47-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջառ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված տուժած. առկա է գազի արտահոսք․ տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Լանջառ գյուղի վերջնամասում «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Պ․, ծնված 1979 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել դաշտամիջյան հատվածում և բախվել սյանը:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Արարատ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: