Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փրկարարները հայտնաբերել են Միջազգային Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղ

Փրկարարները հայտնաբերել են Միջազգային Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղ
Հասարակություն
23:00, 28 июль 2022
Հուլիսի 28-ին, ժամը  16։40-ին ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները քաղաքում շրջայց կատարելիս նկատել են անգղ, որը չի կարողացել ինքնուրույն թռչել։

Պարզվել է, որ թռչունը սպիտակագլուխ անգղ է։ Ձեռնարկվում են միջոցառումներ ԱԻ ուժերով թռչնին Երևանի կենդանաբանական այգի տեղափոխելու համար։

Թռչունը գրանցված է Միջազգային Կարմիր գրքում։