Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2021-ին 1600 հեկտարի չափով ինտենսիվ այգիների տնկման ծրագիր է իրականացվել. վարչապետը՝ երկնիշ ՏԱՑ-ի և գյուղատնտեսության ոլորտի խնդիրների մասին

2021-ին 1600 հեկտարի չափով ինտենսիվ այգիների տնկման ծրագիր է իրականացվել. վարչապետը՝ երկնիշ ՏԱՑ-ի և գյուղատնտեսության ոլորտի խնդիրների մասին
Հասարակություն
12:03, 11 август 2022
«Տարեկան առնվազն 1000 հեկտար ինտենսիվ այգու տնկում ունենալը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական թեզերից մեկն է, և ուրախ ենք արձանագրել, որ արդեն ընտրության տարում՝ 2021 թվականին, 1600 հեկտարի չափով այգետնկման ծրագիր է հաստատվել և իրականացվել»,- այսօր՝ օգոստոսի 11-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ պետական սուբսիդավորման ծրագրերի կարևոր գործառույթը որևէ ուղղություն տեղից շարժելն է. «Եվ երբ տեսնում ենք, որ այդ ուղղությունը պատշաճ արագություն է ստանում, միջոցներն արդեն պիտի վերաբաշխենք այլ ուղղություններով, որտեղ դեռ ընթացքը ցանկալի մակարդակի չէ»:

«Մեր տնտեսական ակտիվության ցուցանիշն անցել է արդեն 10 տոկոսը, այսինքն՝ երկնիշ տնտեսական ակտիվության ցուցանիշ ունենք, սակայն մյուս կողմից՝ խնդիրներ ունենք գյուղատնտեսության ոլորտում, գյուղատնտեսական արտադրանքի անկում ունենք: Մեծ հաշվով այստեղ անակնկալ չկա, և մենք գիտենք ինչ է պետք անել այդ վիճակագրությունը փոխելու համար. այդ ուղղություններից մեկը ինտենսիվ այգեգործության խթանումն է, ոռոգման համակարգերի զարգացումը»,- ընդգծեց վարչապետը:

Մանրամասն՝ տեսանյութում: