Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կձևավորվի Պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհուրդ

Կձևավորվի Պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհուրդ
Հասարակություն
14:11, 12 август 2022
ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ, մեկնարկում է Պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) ձևավորման գործընթացը:
 
Խորհրդի նպատակը երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի գործունեությանն աջակցելն է՝ որպես խորհրդատվական մարմին:
 
Խորհրդի անդամները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց հուզող հարցերն ու խնդիրները, ինչպես նաև ցուցաբերելու ակտիվ մասնակցություն իրենց վերաբերյալ որոշումների կայացման հարցում:
 
Խորհրդի անդամների ընտրության համար հաշվի կառնվեն հետևյալ չափորոշիչները՝
 
սեռը.
 
տարիքը / տարիքային խումբը.
 
կրոնական, ռասայական և էթնիկ պատկանելությունը.
 
հաշմանդամություն ունեցող երեխաներ և երիտասարդներ:
 
Հայտերի ընտրության ընթացքում հաշվի կառնվեն նաև դիմողների աշխարհագրական ծածկույթը և Հայաստանում Արցախից տեղահանված երեխաների և երիտասարդների ներգրավվածությունը:
 
Հայտերում երեխաները և երիտասարդները պետք է հստակ ներկայացնեն Խորհրդի կազմում ընտրվելու դեպքում մեկ տարվա ընթացքում իրենց գործունեության երեք առաջնահերթ ուղղություններն ու սպասելիք արդյունքները:
 
Եթե դուք 10-30 տարեկան եք, և ձեզ հետաքրքրեց այս հնարավորությունը, ապա կարող եք դիմել ՝ լրացնելով ձևաչափը հետևյալ հղումով՝
 
https://forms.gle/gn4YAuX4nF1ef7c68
 
Դիմել կարող եք մինչև 2022 թ. սեպտեմբերի 16-ը ժամը 18:00-ը, որից հետո կամփոփվեն ներկայացված հայտերը, որոնց վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը կներկայացվի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում:
 
Պաշտպանի աշխատակազմ ներկայացված հայտերից կընտրվի չափորոշիչներին առավել համապատասխանող 20 հայտ: Խորհրդի կազմի ձևավորմանը կհաջորդի օրիենտացիոն/ուղղորդիչ բնույթի մի քանի հանդիպումներ Խորհրդի աշխատանքներն ու անդրանիկ նիստը լավագույնս կազմակերպելու նպատակով:
 
Հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010-53-08-58 կամ 010-53-76-34, աշխատանքային օրերին, ժամը՝ 09:00-ից մինչև 18:00-ը: