Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իսկապես ողբերգություն է տեղի ունեցել․ «Սուրմալու» առևտրի կենտրոնը ցավակցել է պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին

Իսկապես ողբերգություն է տեղի ունեցել․ «Սուրմալու» առևտրի կենտրոնը ցավակցել է պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին
Հասարակություն
17:45, 17 август 2022
«Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ («Սուրմալու» առևտրի կենտրոն)-ի տնօրինությունն ու ողջ անձնակազմը խորապես ցավակցում են 14.08.2022 թ. («Սուրմալու» առևտրի կենտրոն)-ի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված մեր հայրենակիցների հարազատներին՝ կիսելով այս ահռելի կորուստն ու անտանելի վիշտը: 

Ցավով պետք է ընդունենք, որ իսկապես ողբերգություն է տեղի ունեցել, որի հանդեպ անտարբեր չի մնացել և ոչ մի գիտակից քաղաքացի:

Բոլորս էլ դժվարին օրեր ենք ապրում և պարտավոր ենք հաղթահարել այս վիշտը՝ նեցուկ դառնալով մեկս մյուսին, աջակցենք և հնարավոր ամեն բան անենք, որ գոնե մի փոքր սփոփենք անմեղ զոհերի հարազատներին և տուժած հայրենակիցներին: Բոլոր զոհերին՝ երկնային խաղաղություն, իսկ տուժածներին սրտանց ցանկանում  ենք շուտափույթ ապաքինում: 

Խաղաղություն, համբերություն և ուժ բոլորիս: