Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցություն եմ հայտնում զոհվածների հարազատներին. Հարությունյան

Արցախի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցություն եմ հայտնում զոհվածների հարազատներին. Հարությունյան
Հասարակություն
11:21, 15 август 2022
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի կապակցությամբ:

«Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգական պայթյունը, որի հետևանքով ունենք զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ, խորապես ցնցել է բոլորիս:

Արցախի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցություն և զորակցություն եմ հայտնում զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին՝ մաղթում շուտափույթ ապաքինում:

Այս ծանր պահին հայ ժողովուրդը պետք է զինվի տոկունությամբ և ցուցաբերի զորակցություն բոլոր տուժածների հանդեպ»,-ասված է հայտարարության մեջ: