Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչպես է քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամը» «Դոն Պիպոյի» զրահապատ մեքենայով դիմում փախուստի

Ինչպես է քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամը» «Դոն Պիպոյի» զրահապատ մեքենայով դիմում փախուստի
Հասարակություն
17:55, 23 август 2022
Երեկ՝ օգոստոսի 22-ին՝ կեսօրին, քրեական անցյալ ունեցող անձանց ծեծկռտուք էր տեղի ունեցել Երևանի կենտրոնում: 

Ծեծկռտուքը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանում ընթացել էր դատական նիստ, դատարանի բակում էլ հավաքված էին եղել ամբաստանյալներ Գրիգոր Գրիգորյանի և Գրիգոր Պետրոսյանի ընկերներն ու համակիրները, որոնց մեջ եղել էր քրեական աշխարհում հայտնի «Ֆազ» մականվամբ Արթուրը: Երբ փողոցով անցնելիս էր եղել մեկ այլ քրեական պատմություններով հայտնի Ռուստամ Ստեփանյանը, որը հանրությանն ավելի շատ հայտնի է «Չաղ Ռուստամ» մականվամբ, միմյանց հասցեին հնչել էին փոխադարձ մեղադրանքներ, ինչը հետո վերածվել էր ծեծկռտուքի:

Այսօր Shamshyan.com-ը ներկայացրել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է ռուսական համարանիշներով «Մերսեդես»-ը կանգնում մի խումբ անձանց մոտ, որի ժամանակ էլ սկսվում է վիճաբանություն-ծեծկռտուքը։ Ըստ սկզբնաղբյուրի՝ ռուսական համարանիշներով ավտոմեքենան, որը զրահապատ է, պատկանում է քրեական աշխարհում հայտնի «Դոն Պիպոյին», իսկ այն վարել է «Չաղ Ռուստամ» մականվամբ Ռուստամ Ստեփանյանը։ 

Կայքի փոխանցմամբ՝ ոստիկանությունն ու քննչական բաժինը ունեն տեղեկություններ, որոնք ճշտվում են, որ ծեծկռտուքը հրահրողը եղել է «Չաղ Ռուստամը», որը, իմանալով, թե ում դատն է տեղի ունենում նշված դատարանում, միտումնավոր մի քանի անգամ շրջել է այդ հատվածում, ինչն էլ զայրացրել է դատարանի բակում հանգիստ կանգնած մարդկանց: Սակայն այդ մարդիկ, տեսնելով, որ «Չաղ Ռուստամը» շարունակում է «պրովոկացիոն» քայլերը, մոտենում են, ու արդեն սկսվում է միմյանց հասցեին փոխադարձ հայհոյանքներ հնչեցվելը, և այդ ժամանակ Ռուստամը իր հետ եղած մարդկանց թողնում ու զրահապատ «Մերսեդես»-ով ճողոպրում է։