Քաղաքացիակենտրոն
լրատվություն

22-ամյա աղջիկը դանակահարել էր 40-ամյա տղամարդուն

22-ամյա աղջիկը դանակահարել էր 40-ամյա տղամարդուն
Հասարակություն
18:04, 25 август 2022
Օգոստոսի 25-ին՝ ժամը 00.10-ին, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած, թափանցող վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 40-ամյա տղամարդ:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ օգոստոսի 24-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի շենքերից մեկի բակում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 40-ամյա տղամարդուն դանակահարել էր 22-ամյա հարևանուհին: Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 22-ամյա աղջիկը ներկայացել է Վաղարշապատի բաժին և խոստովանել արարքը:

Նա ներկայացվել է նախաքննական մարմին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: