Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դանակահարություն Առատաշեն գյուղում

Դանակահարություն Առատաշեն գյուղում
Հասարակություն
13:12, 04 июль 2022
Հուլիսի 2-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «որովայնի թափանցող, կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 36-ամյա տղամարդ: Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նա դանակահարվել է ժամը 10.45-ի սահմաններում Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է դանակահարողի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում 39-ամյա տղամարդը ներկայացել է նախաքննական մարմնին, ներկայացրել հանցագործության գործիք դանակը և տվել խոստովանական ցուցմունք:

Կատարվում է քննություն: