Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ահաբեկչության մասին կեղծ ահազանգ հնչեցրած քաղաքացին ձերբակալվել է Մետրոպոլիտենում ռումբի առկայության մասին կեղծ ահազանգի դեպքով

Ահաբեկչության մասին կեղծ ահազանգ հնչեցրած քաղաքացին ձերբակալվել է Մետրոպոլիտենում ռումբի առկայության մասին կեղծ ահազանգի դեպքով
Հասարակություն
13:05, 30 август 2022
Երեկ հաղորդագրություն տարածվեց, որ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 27-ին Հրազդանի կիրճում հայտնաբերվել, բաժին է բերվել և ձերբակալվել 59-ամյա Արմեն Խ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի (Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելը) մեղադրանքով:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու մի քանի դեպքեր գրանցվեցին։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը Civic.am-ին հայտնեց, որ ձերբակալվածը կասկածվում է Մետրոպոլիտենում ռումբի առկայության մասին ահազանգի կասկածանքով։ Մնացած դեպքերով առայժմ կասկածյալներ չկան։ 

Հիշեցնենք նաև, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի մի շարք ռազմավարական նշանակության օբյեկտներում (Մետրոպոլիտենում, «Զվարթնոց» օդանավակայանում, ԱԺ շենքում, Մարզահամերգային համալիրում) ռումբ է տեղադրված։ Այդ դեպքով ևս դեռ որևէ կասկածյալ չկա։

Վովա Հակոբյան